Սերգեյ Լավրով. Կոսովոյի վերաբերյալ որոշումը նախադեպ կդառնա հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների համար 8 դեկտեմբերի 2007 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը նախադեպ կդառնա հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների համար: Անկասկած, այն, թե ինչպես կկարգավորվի Կոսովոյի ճգնաժամը, նախադեպ կունենա»,-հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստից հետո: Նրա խոսքերով, բազում երկրներ են հետեւում, թե ինչպես է զարգանում Կոսովոյի հետ կապված իրավիճակը, այդ թվում նաեւ Բալկաններում: «Մենք սա չենք ասում այն պատճառով, որ մեր արեւմտյան գործընկերները ասում են թե նախադեպ չի լինի: Նախադեպ կլինի հենց այն պարզ պատճառով, որ դա տեղի կունենա: Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կամայականորեն վերաբերվել միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկիի եզրափակիչ արձանագրությանը, պետք է մեկ անգամ եսւ լավ մտածեն, շատ սայթաքուն ճանապարհի դուրս գալուց առաջ, որը կարող է հղի լինել անկանխատեսելի հետեւանքներով եւ չի նպաստի կայունության ավելացմանը Եվրոպայում», ընդգծել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը եւս մեկ անգամ կոչ է արել բոլորին, ով հրապարակավ խոսում է այն մասին, թե Կոսովոյի անկախությունն այլընտրանք չունի, չարգելափակել բանակցությունները, այլ կողմերին հնարավորություն տալ գտնել երկուսի համար ընդունելի դիրքորոշումներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |