Վարչապետն ակնարկում է՝ կպաշտոնավարի 2018-ից հետո

Վարչապետն ակնարկում է՝ կպաշտոնավարի 2018-ից հետո

PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության ծրագիրը քննարկելու ընթացքում ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց է ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ 2018-ից հետո իր պաշտոնավարման մասին:

«Եթե դուք եք լինելու՝ բարձր ամբիոնից ասեք, որ դուք եք լինելու», - ասել է Մարուքյանը:

«Վարչապետ լինելու եմ, թե՝ չէ, բազմաթիվ անգամ պատասխանել եմ, պատասխանս չի փոխվել, ծրագիրն 2017-22 թթ., որը ֆիքսել ենք, գուցե մասամբ պատասխանի այդ հարցին: Ես պատրաստ եմ լինել վարչապետ՝ էս պատասխանը բավարա՞ր է: Իսկ համոզելու մեջ ես կա՞մ [խոսքը Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու մեջ համոզելու խոսակցությունների մասին է,- խմբ.]: Չգիտեմ՝ համոզողներ կան, թե՝ չէ, ես համոզողների մեջ չկամ»,- ասել է նա:

2018 թվականին վերջանում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, ինչից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:

ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---