Թուրքիան մեղադրում է ԵՄ-ին քուրդ անջատողականներին սատարելու համար12 դեկտեմբերի 2007 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը մեղադրել է Եվրամիության մի շարք երկրներին` Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար: «ԵՄ մի շարք երկրների դիրքորոշումն ու գործողությունները, որոնց թվում կան ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցները, նպաստում են այդ ահաբեկչական կազմակերպության կողմից իր գործունեության համար նոր վայրերի որոնմանը»,-հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, բանակի գեներալ Էրգին Սայգունը: Նրա կարծիքով, ԵՄ-ն վերջերս «հուսադրող քայլեր էր ձեռնարկել ՔԱԿ-ին դիմակայելու հարցում»: «Միեւնույն ժամանակ, ՔԱԿ-ի ներկայացուցիչներն ու կողմնակիցները քարոզչական խորհրդաժողովներ են անցկացնում Եվրախորհրդարանում, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի օրենսդիր ժողովներում: Աջակցությունը քուրդ անջատողականներին այդ թվում նման միջոցառումների անցկացումը, համազոր է Թուրքիային նյութական վնաս հասցնելու եւ ահաբեկչության դեմ պայքարում մարդկանց զոհերի համար ահաբեկիչների հետ պատասխանատվությունը կիսելուն»,-նշել է Սայգունը: Գեներալը կոչ է արել ԵՄ երկրներին ակտիվ եւ համատեղ գործողություններ վարել ՔԱԿ-ին հակազդելու նպատակով, այդ թվում այնպիսի հարցերում, ինչպիսին է թմրանյութերի եւ Եվրոպայում մարդկանց մաքսանենգությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հիշեցնենք, որ Իրաքի հետ սահմանին տեղակայված է թուրքական զորքերի գրեթե 100-հազարանոց խմբավորում, որը գործողություններ է անցկացնում սահմանամերձ շրջաններում քրդերի զինված ջոկատների դեմ, որոնք պայքարում են սեփական պետություն ստեղծելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |