Սևանա լիճը ներառվել է Mastercard-ի վարկածով Եվրոպայում ամենահիասքանչ հանգստավայրերի ցանկում

Սևանա լիճը ներառվել է Mastercard-ի վարկածով Եվրոպայում ամենահիասքանչ հանգստավայրերի ցանկում

PanARMENIAN.Net - Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը, հաղորդում է Business Insider-ը:

Աղբյուրը նշում է, որ ցանկն օգնության է գալիս նրանց, ովքեր ցանկանում են իրենց ամառային հանգստի ժամանակ խուսափել մարդկային կուտակումներից:

44 անուն ներառող ցանկը կազմվել է՝ օգտագործելով տեղի ճանապարհորդական բլոգերների և զբոսաշրջային փորձագետների տեղեկությունները, ինչպես նաև Mastercard-ի տվյալները: Վայրերը դասակարգվել են՝ ըստ գեղեցկության, մարդաշատության, գնի, հարմարավետության և քարտի վճարման ընդունման հնարավորությունների:

Կայքը գրում է, որ ցանկը ներկայացնում է բազմաթիվ վայրեր, որ կարելի է հայտնաբերել և ուղևորվել այնտեղ՝ առանց «բանկ թալանելու»՝ Պորտուգալիայի Ազորյան կղզիներից մինչև Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) Պերաստ ծովափնյա քաղաքը:

Business Insider-ը ներկայացրել է Mastercard-ի համաձայն Եվրոպայում ամենամատչելի թաքնված գանձերից 19-ը՝ 17-րդ տեղում ներկայացնելով Սևանա լիճը:

Աղբյուրը նշում է, որ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է, զարմանալի չէ, որ երկիրը վանքերի բացօթյա թանգարան ասես լինի, ասված է ցանկում: Mastercard-ը խորհուրդ է տալիս այցելել Սևանավանք, որից «հիանալի տեսարան է բացվում դեպի աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը՝ գեղեցիկ Սևանա լիճը»: Նշվում է, որ չնայած իր գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունն այնքան էլ զարգացած չէ, և գները ցածր են մնում:

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան – Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---