ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 29.3%-ով

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 29.3%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1.094.007 մարդ, որը 29.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվար-հունիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 26.1% աճ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը 402.1 %-ով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.5 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---