Սերբիայի խորհրդարանը Կոսովոյի հարցով բանաձեւ է ընդունել, որը վտանգում է Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Սերբիայի խորհրդարանը Կոսովոյի հարցով բանաձեւ է ընդունել, որը վտանգում է Սերբիայի անդամակցությունը Եվրամիությանը: Բանաձեւի ընդունումը պարտավորեցում է Սերբիայի կառավարությանը հրաժարվել Կոսովոյի անկախությունը ճանաչելուց, եթե տարածաշրջանն ինքը հռչակի իր անկախությունը, ինչպես նաեւ վերանայել դիվանագիտական հարաբերությունները արեւմտյան պետությունների հետ, որոնք կհայտարարեն Կոսովոյի անկախությունը ճանաչելու մասին: Փաստաթղթի օգտին քվեարկել է 220, դեմ` 14 պատգամավոր: Բանաձեւի տեքստում նաեւ ասվում է, որ առեւտրային համաձայնագրի կնքումը, որը կանխանշում է Սերբիայի մուտքը ԵՄ, պետք է կախված լինի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը պահպանելուց:



Սերբ վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի խոսքերով, դա նշանակում է, որ Բելգրադը կհրաժարվի միանալ ԵՄ-ին, եթե միությունը ճանաչի Կոսովոյի անկախությունը: Բանաձեւով նաեւ մերժվում է Եվրամիության հատուկ առաքելության գաղափարը, որը իր վրա կվերցներ Կոսովոյի վերահսկումը, մինչեւ կկարգավորվի տարածաշրջանի կարգավիճակի մասին հարցը: Բացի այդ, փաստաթուղթը քննադատում է ՆԱՏՕ-ին Կոսովոյի ալբանացիների անջատողական շարժմանն աջակցելու համար, հաղորդում է Associated Press-ը:



Նշենք, որ ԵՄ-ն հետաձգել է Կոսովոյի հարցով վերջնական որոշումը մինչեւ 2008 թվականի գարուն: Մարտի վերջում նախանշվում են ԵՄ արտգործնախարարների բանակցությունները Սլովենիայում:



Կոսովոյի կարգավիճակի հարցը գլոբալ բնույթ է կրում, քանի որ տարածաշրջանը հանդիսանում է այսպես կոչված չճանաչված հանրապետություններից մեկը, որոնք տասնամյակներ շարունակ ձգտում են անկախության: Դրանց շարքում են Աբխազիան, Մերձդնեստրը, Պաղեստինի ինքնավարությունը եւ այլոք:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---