ԵԽԽՎ. Հարավային Կովկասում նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտություն չկա11 հունվարի 2008 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը գտնում է, որ այս պահի դրությամբ Հարավային Կովկասում անհայտ կորած քաղաքացիների հարցերով նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին հաղորդել են ԵԽԽՎ օրենսդիր հարցերի կոմիտեում: Ինչպես պարզաբանել են կոմիտեում, այն բանից հետո, երբ նախկին զեկուցող հոլանդացի խորհրդարանական Լեո Պլատվոետը ներկայացրել է իր զեկույցը ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեում, այն ընդունվել է եւ ներկայումս նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտություն չկա: Այն բանից հետո, երբ զեկույցն ընդունվել է ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեում, այն ուղղվել է ԵԽԽՎ նախարարների կոմիտե: Միգրացիայի կոմիտեն կոչ է արել Նախարարների կոմիտեին գնահատել զեկույցը եւ հետագա գործունեությունը: Անցել է արդեն մի քանի ամիս, սակայն հարցն անորոշ է մնում: Ինչպես պարզաբանել է աղբյուրը, դա տեւական գործընթաց է: «Հետագայում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կպատասխանի Նախարարների կոմիտեն: Նրա պահանջով կարող է նշանակվել նոր զեկուցող, կամ գրվել նոր զեկույց, եթե պահանջվի», հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |