Մոսկվայի «Արարատը» ջախջախել է «Զորկիին» ՊՖԼ առաջին խաղում

Մոսկվայի «Արարատը» ջախջախել է «Զորկիին» ՊՖԼ առաջին խաղում

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի «Կենտրոն» գոտու առաջնության առաջին փուլում Մոսկվայի «Արարատը» հուլիսի 19-ին արտագնա խաղում ջախջախել է «Զորկիին» 3:0 հաշվով: Կրկնակի գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն:

«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն կրկնակի գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Արարատի» կազմում առաջին պաշտոնական խաղում, հայտնում է ՌԲԿ-ն:

Պավլյուչենկոն երկու գոլ էլ խփել է առաջին խաղակեսում՝ 23-րդ րոպեին և 40-րդ րոպեին, իրացնելով 11-մետրանոցը: Հանդիպման սկզբում հաշիվը բացել է Գրոզնիի «Թերեկի», «Ռոստովի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին կիսապաշտպան Իգոր Լեբեդենկոն:

2017-ի մարտին Մոսկվայում հիմնվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը ելույթ է ունենալու ՌԴ առաջնությունում երկրորդ դիվիզիոնի թիմերի թվում: Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ մոսկովյան «Արարատը» պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---