Հանրաքվեի արդյունքները չեն ազդի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վրա12 հունվարի 2008 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցով հանրաքվեի արդյունքները դժվար թե արագացնեն Հյուսիսատլանտյան Դաշինքին այդ երկրի անդամակցության գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի եւ Թուրքիայի հարցերով գլխավոր տնօրեն Մեթյու Բրայզան: «Իհարկե, պետության բնակչության կարծիքը միշտ հաշվի է առնվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը կարգավորելիս, սակայն անդամակցությունը առաջին հերթին կախված է ՆԱՏՕ-ի չափանիշները կատարելու հաջողություններից»,- հայտարարել է նա, գրում է Gazeta.ru-ն:Իր հերթին, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը ընդգծել է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեծ մասամբ կախված է Սահակաշվիլիից: «Եթե նա հետեւի իրավական պետության սկզբունքներին, չխոչընդոտի դատարանի կողմից ընտրությունների արդյունքների վերանայմանը եւ ընդդիմության հնարավոր ցույցերին, ապա ԱՄՆ-ն կաջակցեն Վրաստանին ՆԱՏՕ-ի ճանապարհին: Իսկ եթե Սահակաշվիլին շարունակի նույն միջոցները օգտագործել, ինչ եւ վերջին ամիսներին, ապա նա կլքի Բուխարեստի գագաթնաժողովը դատարկ ձեռքերով»,- ասել է Ֆրիդը: Հունվարի 5-ի հանրաքվեին Վրաստանի ընտրազանգվածի 72,5 տոկոսը պաշտպանել են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության գաղափարը եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2008 թվականի գարնանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |