Մինչեւ Ուկրաինան չանդամակցի ՆԱՏՕ-ին, Վրաստանի մասին խոսք լինել չի կարող12 հունվարի 2008 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի հակամարտությունը չի կարող կարգավորվել, մինչեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդմակցության մասին որոշման ընդունումը: Այդ մասին հայտարարել է Կոլումբիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբերտ Լեգվոլդը: «Մոտ ապագայում չի կատարվի ոչ մեկը, ոչ մյուսը: Հակամարտությունը Աբխազիայում չի կարգավորվի, իսկ Վրաստանին չի առաջարկվի անդամակցել ՆԱՏՕ-ին: Ես կարծում եմ, որ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ապրիլ ամսին այդ հարցը չի քննարկվի: Ես նաեւ գտնում եմ, եւ դրանում շատերը ինձ հետ չեն համաձայնվի, որ այդ հարցը չի քննարկվի այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ին չի անդամակցել Ուկրաինան: Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ բարդ կլիներ նման թռիչք կատարել եւ ընդունել Վրաստանին, քանի դեռ չի ընդգրկվել Ուկրաինան»,- գտնում է նա:Միեւնույն ժամանակ, Լեգվոլդը չի կարծում, որ Ռուսաստանը կօգտվի Կոսովոյի անկախության հնարավոր հռչակումից, որպեսզի ճանաչի անջատողական վարչակարգերը Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ ՄԵրձդնեստրում: «Ես կարծում եմ, որ ռուսները ի սկզբանե ցանկություն ունեին օգտագործել այն ստվերը, որը գցում է Կոսովոյի անկախությունը Աբխազիայի վրա` որպես դիվանագիտական եւ քաղաքկան ազդեցության միջոց առջին հերթին Կոսովոյի, այլ ոչ թե Աբխազիայի իրադրության վրա: Երկրորդ հերթին, եթե նրանք ճանաչեն Աբխազիայի անկախությունը, հետո նրանք պատասխանատվություն են կրելու այդ երկրի համար, այդ թվում եւ տնտեսական: Եւ դա թանկ է: Նրանց նման հոգս պետք չէ»,- ընդգծել է Լեգվոլդը, գրում է iamik.ru-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |