Հակառակորդը կրակել է Տավուշի Բարեկամավանի ուղղությամբ

Հակառակորդը կրակել է Տավուշի Բարեկամավանի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին՝ ժամը 23։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ:

Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնել է, որ երկու ժամ ընդմիջումներով անկանոն կրակահերթ է հնչել, գրում է Panorama.am-ը:

«Տուժածներ չկան, նյութական վնասներ ևս չենք ունեցել», - հայտնել է նա՝ հավելելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում գյուղի ուղղությամբ առաջին անգամ էր նման կրակոցներ հնչում:

Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չեն եղել, իսկ վնասի չափերը մեծ չէին՝ մի քանի տանիք է վնասվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---