Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Դինքի սպանությունը բացասաբար անդրադարձավ Թուրքիայի հեղինակության վրա17 հունվարի 2008 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Մինչ օրս Հրանտ Դինքի սպանության հետ կապված ամեն բան փոխանցվել է դատական մարմիններին: Այդ մասին Թուրքիայի խորհրդարանում կայացած լսումներին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշար Աթալայը: «Եթե մտահոգություններ կան այդ առիթով, խնդրեմ, դիմեք դատական մարմիններին: Մեր պարտքն է անել հնարավորը գործի բացահայտման համար»,-ընդգծել է նա` հավելելով, որ Դինքի սպանությունը մեծ ցավ պատճառեց բոլորին եւ բացասաբար անդրադարձավ Թուրքիայի իմիջի վրա: «Գործին վերաբերող բոլոր հարցերի ուսումնասիրության համար գործուղվեցին վարչական տեսուչներ: Կարող եք համոզված լինել, որ եթե գործում նոր մանրամասներ բացահայտվեն, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Մենք թույլ չենք տա, որ գեթ մեկ չբացահայտված կետ մնա, եւ անում ենք ամեն հնարավորն այդ ուղղությամբ»,-հայտարարել է Բեշար Աթալայը, գրում է «Երկիր» թերթը: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր խմբագրության մուտքի մոտ: Հրանտ Դինքը սպանվեց ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից, որը 18 կասկածյալների հետ դատարանի առջեւ կանգնեց 2006 թվականի հուլիսի 2-ին: Դատարանի հերթական նիստը տեղի կունենա 2008 թվականի փետրվարի 2-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |