«Կասպերսկու լաբորատորիան» անվճար հակավիրուս կգործարկի

«Կասպերսկու լաբորատորիան» անվճար հակավիրուս կգործարկի

PanARMENIAN.Net - Միջազգային «Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է անվճար հակավիրուսի գլոբալ գործարկման մասին: Ինչպես նշել է Կասպերսկին, Kaspersky Free-ն կտարածվի անվճար, հայտնում է NTV-ն:

Իր որոշումը Կասպերսկին բացատրել է նրանով, որ այն օգտատերերը, որոնք գումար չունեն որակյալ պաշտպանության համար, «խոցելի ծրագրեր են գործածում ու ակտիվորեն օգտվում են պարտադրվող Microsoft Windows Defender»-ից: Բացի այդ, օգտատերերի քանակի աճի հաշվին հնարավոր կլինի բարելավել պաշտպանության որակն ու ընդլայնել բազան տեխնոլոգիական մեքենայացված ուսուցման համար:

Կասպերսկին իր բլոգում նշել է, որ Kaspersky Free-ն չի մրցակցի վճարովի տարբերակների հետ, որտեղ կան բազում լրացուցիչ գործառույթներ:

Kaspersky Free-ի գլոբար գործարկումը նախատեսված է ընկերության 20-ամյակին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---