Թբիլիսիում կայացել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու երդմնակալության արարողությունը21 հունվարի 2008 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Թբիլիսիում կայացել է երկրորդ անգամ իր պաշտոնում վերընտրված Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու երդմնակալության արարողությունը: Հանդիսություններն ավարտվել են ռազմական շքերթով: Սահակաշվիլու երդմնակալության իր ելույթում երկխոսության կոչ է արել ընդդիմությանը եւ խոստացել է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:Իր հերթին, վրացական ընդդիմությունն այդ օրը բազմահազարանոց բողոքի հանրահավաք է անցկացրել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նախագահության նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն Սահակաշվիլուն անվանել է պետության ոչ լեգիտիմ ղեկավար եւ հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի գործողությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |