Ռուսաստանն երկու ռազմակայան կկառուցի Սերբիայում

PanARMENIAN.Net - Մոսկվան մշակել է Սերբիայի եւ Բոսնիայի տարածքում` Դրին գետի ափին, Խորվաթիայի հետ սահմանի հարեւանությամբ ռուսական ռազմակայաններ կառուցելու ծրագիր, հաղորդում է խորվաթական «Slobodna Dalmacja» պարբերականը:



Ըստ ռուս ռազմական փորձագետների, միջուկային մարտագլխիկներով միջմայրցամաքային հրթիռներն Եվրոպայի այդ մասում կկարողանան արագ եւ արդյունավետ դիմակայել ամերիկյան ՀՕՊ-ի վահանին, որը պետք է տեղակայվի Ռուսաստանի եվրոպական մասի հարեւանությամբ:



Ռուսաստանի միջուկային հրթիռները Սերբիայում եւ Սերբական Հանրապետությունում, որը սերբերի էթնիկ կազմավորում է Բոսնիայի կազմում, ուղղակի սպառնալիք չեն հանդիսանում Խորվաթիայի համար, քանի որ ուղղված են ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեմ, սակայն խորվաթական պարբերականն այնուամենայնիվ նշում է, որ Զագրեբը կհայտնվի բավականին դժվարին կացության մեջ, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական առումով, գրում է Vlasti.net-ը:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---