Բարակ Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարակ Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը իր ընտրվելու դեպքում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA), սենատոր Օբաման կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը:



Բարակ Օբաման նաեւ հաստատել է իր աջակցությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման հարցերում, խոստացել է աջակցել հայ-թուրքական սահմանի բացման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում: «ԱՄՆ հայերը ողջունում են սենատոր Օբամայի կոչը եւ նրա կարծիքը հայ-ամերիկյան հարաբերությունների մասին»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ամերիկան այնպիսի առաջնորդի է արժանի, ով չի մեղանչի ճշմարտության դեմ Հայոց ցեղասպանության հարցում: Ես մտադիր եմ դառնալ այդ նախագահը»,- հայտարարել է Բարակ Օբաման:



ANCA-ն նաեւ հիշեցնում է, որ ԱՄՆ Նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուներին հարցաշար է ուղարկվում, որում ընդգրկված են հարցեր Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրանց վերաբերմունքի մասին, տնտեսության, քաղաքականության եւ պաշտպանության բնագավառներում ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունների մասին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման մասին:



Նշենք, որ ամեն անգամ նախագահական ընտրություններին թեկնածուները խոստանում են ԱՄՆ հայկական համայնքին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ոչ ոք դա դեռ չի արել: Մինչ դեռ, Ամերիկայի հայերը միլիոնավոր կարեւոր դիրքեր ունեն ամենակարեւոր նահանգներից մեկում` Կալիֆորնիայում, ինչպես նաեւ Մասաչուսեց եւ Նյու-Յորք նահանգներում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---