ՄՅՈւ․ Մխիթարյանը կարող է դառնալ «Ռեալի» դեմ խաղի գլխավոր հերոսը

ՄՅՈւ․ Մխիթարյանը կարող է դառնալ «Ռեալի» դեմ խաղի գլխավոր հերոսը

PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնագիտացել է եվրոպական գավաթային խաղերում ու կարող է դառնալ ակումբի կարևորագույն դերակատարներից մեկն օգոստոսի 8-ին Սկոպյեյում կայանալիք «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպման ընթացքում։

Այս մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքում ՈւԵՖԱ-ի խաղին ընդառաջ հրապարակված հոդվածում։

«Մինչ մարզիչը բարելավում է իր մարտավարությունը, խաղացողների դիրքերը շարունակելու են փոփոխվել։ Սակայն արժե ենթադրել, որ Մխիթարյանին կխնդրեն դինամիկ ուժ լինելոչ միայն դրիբլինգի կարողությունները ցուցադրելիս, այլև գոլային պահեր ստեղծելու ժամանակ։ Սա այն է, ինչը նա անընդհատ անում էր Եվրոպայի լիգայում», - նշում է կայքը։

«Այսպիսով, չզարմանաք, եթե «Ռեալի» պաշտպանությունը ճեղքող մարդը դառնա «Յունայթեդի»՝ ԵԼ-ում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը», - նշում է կայքը։

Ավելի վաղ ՄՅՈւ-ն Մխիթարյանին, Պոգբային ու Իբրահիմովիչին առաջադրել էր Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Հայ կիսապաշտպանը 6 գնդակ էր խփել, որոնցից մեկը՝ եզրափակչում «Այաքսի» դեմ հաղթական խաղում։

Կարդացեք նաև․ The National. Մխիթարյանի նշանակությունը ՄՅՈւ-ի համար աճում է

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---