ԵՄ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին համապարփակ խաղաղ պայմանագիր նախապատրաստել եւ կյանքի կոչել այն25 հունվարի 2008 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը բարձր է գնահատում եւ սատարում է ԵԱՀԿ ջանքերին` ուղղված հետխորհրդային հանրապետություններում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ԵԱՀԿ մշտական Խորհրդի նիստում հայտարարել է Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը, որը նախագահելու է ԵՄ-ում 2008 թվականի առաջին կիսամյակում: Նրա խոսքերով, ԵՄ հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքը ամենակարեւորն է համարվում այդ ուղղությամբ: «ԵՄ-ն կարեւորում է խաղաղ կարգավորման նպատակով ընթացող բանակցությունների շարունակությունը` դրական առաջխաղացումների կիրառմամբ»,-հայտարարել է Դ.Ռուպելը` նշելով նաեւ, որ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները, որ շարունակում են խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը, արդեն ներկայացրել են կողմերին հիմնարար սկզբունքները: «Տեւական ժամանակ ընթացող հակամարտությանը վերջ տալու համար Եվրամիությունը կոչ է անում կողմերին նախապատրաստել եւ կյանքի կոչել համապարփակ խաղաղ պայմանագիր եւ շարունակել բանակցությունները: Մենք պետք է շանս տանք Հարավային Կովկասի երկրներին, որոնք Եվրոպական հարեւանության քաղաքականության մի մասն են կազմում: Այդ երկրները մեր հարեւաններն են, եւ Եվրամիությունը շահագրգռված է սերտ կապեր հաստատել այդ երկրների հետ»,-ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |