Ղուրանի նոր հայերեն թարգմանություն կհրատարակվի

Ղուրանի նոր հայերեն թարգմանություն կհրատարակվի

PanARMENIAN.Net - Երևանում իրանական մշակույթի կենտրոնը հայտարարել է Ղուրանի նորացված հայերեն թարգմանության նախապատրաստման մասին։

Ինչպես հայտնում է Abna24-ը, ՀՀ-ում Իրանի մշակութային ատաշե Մաջին Մոշքին հայտարարել է, որ ներկա թարգմանությունները, որոնք արվել են նախկինում, բարձր որակի չեն։

Նա նշել է, որ թարգմանությունը սկսվել է 2 տարի առաջ․ արդեն թարգմանվել է գրքի մոտ կեսը։

Թարգմանությունը հասանելի է մշակութային կենտրոնի ու Երևանի Կապույտ մզկիթի վեբկայքերում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---