25  #morooq

Հայաստանում մորուքի փառատոն կանցկացվի

Հայաստանում մորուքի փառատոն կանցկացվի

PanARMENIAN.Net - Հայաստանում մորուքի փառատոն կանցկացվի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Արենիի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

Ըստ նրա, այդպիսի փառատոն անցկացնելու որոշումն ինքնաբուխ է եղել: Դեռ որոշված չէ, թե հստակ ինչ ժամկետում այն կանցկացվի, բայց դա, հավանաբար, կլինի 2018-ին:

«Ես դեռ վայրն եմ փնտրում, փառատոնի անցկացման հարթակը դեռ ընտրված չէ»,-ասել է Մանուկյանը:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է ամենաերկար, ամենաանհեթեթ և ամենակարճ մորուքի մրցումներ անցկացնել: Նպատակն է՝ զբոսաշրջիկներին գրավել: Մանուկյանը չի բացառել, որ մորուքավորների փառատոնին մասնակցելու հրավեր ստանա նաև հայտնի որևէ անձ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---