Մոլդովա առանց վիզայի կմեկնենք. ԱԺ-ն վավերացրել է համաձայնագիրը

Մոլդովա առանց վիզայի կմեկնենք. ԱԺ-ն վավերացրել է համաձայնագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ և Մոլդովայի քաղաքացիներն այսուհետ կկարողանան առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելություններ կատարել: Համապատասխան համաձայնագիրը վավերացվել է սեպտեմբերի 12-ին:

Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին: Վավերացման օգտին քվեարկել է 91 պատգամավոր: Դեմ և ձեռնպահներ չեն եղել:

Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողով էր ներկայացվել Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու վերաբերյալ օրինագիծը: Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով օրինագիծը, ԱՊՀ շրջանակում գործում է առանց վիզաների փոխադարձ այցելությունների մասին դրույթը:

Համաձայնագիրը կտարածվի ինչպես դիվանագիտական, այնպես էլ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների վրա, ՀՀ և Մոլդովայի քաղաքացիները կկարողանան 6 ամսվա ընթացքում 90 օր առանց վիզայի լինել Մոլդովայի և ՀՀ տարածքում համապատասխանաբար:

Ավելի վաղ ՀՀ խորհրդարանը որոշում ընդունեց, որի համաձայն Ճապոնիայի քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից: Ըստ որոշման, Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան տարվա մեջ 180 օր առանց մուտքի արտոնագրի մնալ ՀՀ տարածքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---