Զեկույց. ՀՀ-ն մարդկային կապիտալի զարգացմանն ուղղվող ջանքերով տարածաշրջանում առաջատարն է

Զեկույց. ՀՀ-ն  մարդկային կապիտալի զարգացմանն ուղղվող ջանքերով տարածաշրջանում առաջատարն է

PanARMENIAN.Net - Հայաստանը World Economic Forum-ի նոր զեկույցում մարդկային կապիտալի զարգացման ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է:

The Global Human Capital Index 2017-ը դասակարգել է աշխարհի 130 երկիր ըստ մարդկային կապիտալի զարգացման՝ արտահայտված 4 չափումով՝ պոտենցիալի իրացում, զարգացում, բացահայտում և նոու-հաու:

Հայաստանն աշխարհի 130 երկրի ցանկում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը՝ զարգացնելով իր մարդկային կապիտալի 64%-ը:

Պոտենցիալի իրացման ենթակետի առումով Հայաստանն աշխարհում 3-րդն է: Այս կետը քանակական գնահատական է տալիս կրթությանը՝ ներառյալ դպրոցական և բուհական ուսման մակարդակը:

Հայաստանի հարևան երկրներից Վրաստանն ու Ադրբեջանը զեկույցում չկան, իսկ Թուրքիան 75-րդ տեղում է, Իրանը՝ 104:

ԱՊՀ տարածաշրջանից Ղազախստանը 29-րդ տեղում է, Ղրղզստանը՝ 46, Մոլդովան՝ 62, Ռուսաստանը՝ 16, Տաջիկստանը՝ 57:

Ցանկում առաջատարը Նորվեգիան է, հաջորդում են Ֆինլանդիան ու Շվեյցարիան:

Մյուս կողմից՝ Եմենը, Մավիտանիան ու Սենեգալն են՝ աղյուսակի վերջին հորիզոնականներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---