Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

PanARMENIAN.Net - Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:

Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ Նրա Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային և բանկային գործունեությամբ։

Նա ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին և մեծացել Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---