Հարիսայի փառատոնը՝ սեպտեմբերի 24-ին

Հարիսայի փառատոնը՝ սեպտեմբերի 24-ին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա Հարիսայի փառատոնը: Այն Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում ավանդաբար նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը: Այդ օրը մուսալեռցիները 102 կաթսա հարիսա կեփեն՝ նվիրված հերոսամարտի 102-րդ տարելիցին:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, իսկ հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային տոնակատարություն՝ երգ ու պարով:

Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Ուտեստը եփվում է ամբողջ գիշեր, իսկ այդ ընթացքում խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում:

Հարիսան, որը կոչվում է նաև քաշիկա կամ քեշքեշ, չունի ստույգ թվագրություն: Ենթադրվում է, որ այն ի հայտ է եկել առաջին տնտեսությունների հետ, մասնավորապես 12.000 տարի առաջ: Այն պատրաստվել է ձավարեղենից, գառան կամ հավի մսով` կավե կճուճի մեջ, թոնրում: Հարիսայի մեջ ավելացվել են նաև կերաբույսեր և լոբազգիներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---