Մասկը կներկայացնի Մարսի գաղութացման համակարգի մանրամասները

Մասկը կներկայացնի Մարսի գաղութացման համակարգի մանրամասները

PanARMENIAN.Net - SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում խոստացել է բացահայտել Մարսի գաղութացման համակարգի ITS (Interplanetary Transport System) մանրամասները: Ծրագիրը ներկայացվել էր մեկ տարի առաջ:

«Հիմնական բարելավումներն ու որոշ անսպասելի հավելվածները կբացահայտվեն սեպտեմբերի 29-ին Ավստրալիայում կայանալիք IAC2017 կոնֆերանսում»,-գրել է գործարարը, հայտնում է Lenta.ru-ն:

IAC2017 (International Astronautical Congress) միջոցառումը, Աստղագիտության միջազգային դաշնության 68-րդ կոնգրեսը տեղի կունենա Ադելաիդայում սեպտեմբերի 25-29-ը:

ITS հայեցակարգը Մասկը ներկայացրել էր 2016-ին Մեքսիկայում կայացած համանուն միջոցառման ժամանակ: Ծրագրի վերջնական նպատակն է մարդկանց ինքնաբավ գաղութի ստեղծումը Կարմիր մոլորակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---