Հայաստանը միշտ կողմ է եղել անվտանգության միջազգային համակարգի ստեղծմանը 7 փետրվարի 2008 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Գլոբալիզացիայի պայմաններում աճում է երկրների փոխկախվածությունը եւ յուրաքանչյուր պետության համար կարեւոր է ոչ միայն սեփական անվտանգությունն ու զարգացումը, այլ նաեւ հարեւանների զարգացումն ու կայունությունը: Այդ մասին «Կովկասի երկրներն ու Մերձավոր Արեւելքը հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» խորագրով Երեւանում ընթացող միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի բախումնային տարածաշրջանում հատկապես կարեւոր է համագործակցությունը հավաքական անվտանգության հարցերում: «Մերձավոր Արեւելքում հաճախակի են հարեւան երկրների վրա անդրադարձող ճգնաժամերը: Հայաստանը միշտ կողմ է եղել անվտանգության միջազգային համակարգի ստեղծմանը, որը կապահովեր նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունը»,-ասել է Ղարիբջանյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |