Շտեխ. Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել

Շտեխ. Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել

PanARMENIAN.Net - Չեխական արտադրության զենքերն Ադրբեջանին Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը։

Չեխական արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը ներկայացվել են ադրբեջանական բանակի հոլովակներում: Սեպտեմբերի 18-22-ը Ադրբեջանում 15.000 անձնակազմի մասնակցությամբ զորավարժությունների մասին պատմող կադրերում տեսանելի են եղել չեխական արտադրության հաուբիցներ և համազարկային ռեակտիվ համակարգեր:

«Չեխիայի հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա և չեմ հասկանում, ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան: Հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Չեխիայի հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչպես են Ադրբեջանում հայտնվել չեխական Czechoslovak Group հոլդինգի արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ինչպես հայտնի է, Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով:Զենքերը երկրից դուրս հանելու համար պահանջվում է ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի թույլտվությունը, նաև արդյունաբերության և առևտրի նախարարության արտոնագիրը:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---