Ամերիաբանկն առցանց համաշխարհային մրցույթում դուրս է եկել եզրափակիչ փուլ12 հոկտեմբերի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի թիմը բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային 8-րդ մրցույթում (virtual Banking) դուրս է եկել եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Հաագայում: Բացի Ամերիաբանկից, եզրափակիչ փուլ դուրս է եկել ևս 3 ընկերություն՝ Bancop SA (Պարագվայ), Supervielle (Արգենտինա) և Ficohsa (Հոնդուրաս): Մրցույթին մասնակցել է 30 բանկ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից: Մրցույթը վերաբերում է բանկերում ակտիվների և պարտավորությունների,ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին: Այն նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Մրցույթը կազմակերպվել է SimArch Group-ի կողմից, ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակներում և ֆինանսավորվել է FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfWբանկային խումբ) անդամի և PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության կողմից: SimArch Group-ը դեռևս 1999 թ-ից առաջարկում է նորարական և առաջադեմ ուսուցողական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար՝ ստեղծելով կրթական մեծ հնարավորություններ: Ընկերության կրթական ծրագրերը հաջողությամբ կիրառվել են ավելի քան 45 երկրի 170 ընկերությունների կողմից, որոնց շարքում են այնպիսի խոշորագույն բանկեր, ինչպիսիք են՝ ABN AMRO, ING, FirstRand, Dexia և այլն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |