Արեգակի վրա գերհզոր բռնկում է կանխատեսվում առաջիկա 100 տարում17 հոկտեմբերի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա 100 տարում գերհզոր բռնկում է կանխատեսվում Արեգակի վրա, որը կհանգեցնի էներգահամակարգի խափանմանն ամբողջ աշխարհում, արբանյակների վնասմանն ու համացանցի անջատմանը: Արդյունքում առաջացած տեխնածին վթարները կարող են նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ: Նման եզրակացության են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները, հայտնում է Lenta.ru-ն New Scientist-ի վրա հղումով: Գիտնականները վերլուծել են արևի բռնկումների մասին տվյալները: Նրանք գնահատել են գերբռնկումների հավանականությունը, այդ թվում Արեգակի պայծառությունը մինչև 30 տոկոս ավելացնող բռնկումների, որոնք կարող են վերացնել Երկրի օզոնային շերտը: Սակայն նման բռնկումները շատ հազվադեպ են լինում՝ մոտ 20 մլն տարին մեկ: Ըստ գիտնականների, ավելի հաճախ են լինում, նվազ ինտենսիվության գերբռնկումներ: Օրինակ, 1859-ի գերփոթորիկն աշխարհամագնիսային փոթորիկ առաջացրեց, որը հայտնի է ինչպես Քարինգթոնի իրադարձություն: Արդյունքում խափանումներ եղան Եվրոպայի և ԱՄՆ հեռագրային ցանցում, ինչպես նաև վառ հյուսիսափայլեր նկատվեցին ցածր լայնություններում: Նմանատիպ բռնկում կարող է տեղի ունենալ նաև մինչև 21 դարի վերջը, որի արդյունքում շարքից դուրս կգան ուղեծրային արբանյակները, ինքնաթիռների ուղևորները ճառագայթման մեծ դոզաներ կստանան, կխախտվի էներգահամակարգի և ատոմակայանների սառեցման համակարգի աշխատանքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |