Նախարար. ՀՀ-ն նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով լինի արդյունավետ17 հոկտեմբերի 2017 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որի տեքստը հրապարակվեց օրերս, առանց հստակ ժամկետների սահմանման, նշված է, որ անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, այն փոխարինելով նոր հզորություններով: «Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի, և ատոմակայանի պարագայում, որն այդ պահին առկա է շուկայում, մեր էներգիան շատ ավելի թանկ կլինի սպառողների համար: Որ՞ ճանապարհով մենք պետք է գնանք: Անշուշտ՝ ժամանակակից տեխնոլոգիաների»,-ասել է նախարարաը՝ պատախանելով այն հարցին, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման մտադրությունից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ճշտող դիտարկմանը, թե կառավարությունը, փաստորեն, չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժավել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից՝ Հարությունյանն արձագանքել է․ «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը և կառավարության դիրքորոշումը, որ մենք յուրաքանչյուր անգամ գնահատելու և որոշելու ենք, հաշվի առնելով գիտության զարգացման, էներգակիրների գների, այլ տենդենցները, թե տվյալ իրավիճակում որ մոդելն է առավելագույն արդյունավետ լինելու Հայաստանի սպառողի համար»: 2007 թվականին կառավարությունը հավանության էր արժանացրել ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը՝ 40 տարվա ընթացքում հաջորդական ապամոնտաժման եղանակով։ Այդ ժամանակ ամբողջ ՀԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատվել էր $310 մլն: Մեծամորի ԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1977 թվականին ու այժմ չի գործում, երկրորդը՝ 1980 թվականին։ Էներգաբլոկներն աշխատում էին ՎՎԷՌ-440 ռեակտորներով, երկուսն էլ կանգնեցվել էին։ 1995 թվականին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց 6,5 տարվա դադարից հետո։ Ընթերցեք նաև.Կառավարությունը մտադիր է շահագործումից հանել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |