Կիևում պայթյունից վիրավորված պատգամավորն Ուկրաինա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարն է

Կիևում պայթյունից վիրավորված պատգամավորն Ուկրաինա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Կիևում պայթյունից վիրավորված Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Ազգային ժողովում դատապարտել են նրա դեմ մահափորձը:

Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի երեկոյան Կիևի Ադամ Միցկևիչի փողոցում: Մոսիյչուկը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Զոհվել է նրա թիկնապահը:

«Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի և մեր գործընկերների անունից դատապարտում ենք խմբի ղեկավարի դեմ իրականացված մահափորձը»,- հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն Ազգային ժողովում, հայտնում է Panorama.am-ը։

Պատգամավորը հիշեցրել է, որ մահափորձի մասին հոկտեմբերի 25-ին հաղորդագրություն էին տարածել ուկրաինական լրատվամիջոցները։

«Կան վիրավորներ և մեկ զոհ։ Ցավակցում ենք զոհի ընտանիքներին ու հարազատներին։ Խմբի ղեկավարն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և հանդարտություն»,- ասել է Բեքարյանը։

Ըստ վերջին տվյալների, տուժել է 5 մարդ, որից մեկը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 30-ամյա աշխատակիցը, զոհվել է:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---