Սերժ Սարգսյան. Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն

PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն միեւնույն ժամանակ, Կոսովոյից դրական ազդակ է ստացվել ԼՂՀ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն: «Լեռնային Ղարաբաղն անկախ է արդեն շուրջ 17 տարի, թեեւ դա դեռեւս ոչ ոք չի ճանաչել: ԽՍՀՄ օրենքները թույլ էին տալիս դուրս գալ Խորհրդային Միության կազմից, եւ երբ Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, ապա Ղարաբաղը օգտվեց դրանից եւ հռչակեց իր անկախությունը»,-ասել է Սարգսյանը, հաղորդում է «Ռոյթերսը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---