Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Էդիկ Գրիգորյանը մահացել է 3 նոյեմբերի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 3-ի գիշերը Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակից Էդիկ Գրիգորյանը: Այս տեղեկությունը հաստատել է ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, հայտնում է Forrights.am-ը: Էդիկ Գրիգորյանը գիշերը բողոքել է սրտի շրջանում ունեցած ցավերից, շտապ օգնություն է հրավիրվել և նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը: Ըստ որոշ տեղեկությունների, երկու տարի առաջ Էդիկ Գրիգորյանը սրտի վիրահատություն էր տարել: 2017-ին լրացավ 18-րդ տարելիցն այն օրից, երբ կրակոցներ հնչեցին Ազգային ժողովում:1999-ի հոկտեմբերի 27-ին դահլիճ ներխուժած հանցագործները հրազենից կրակ բացեցին Ազգային ժողովի և կառավարության ղեկավարների և անդամների վրա: Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը: Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև` իր հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը: Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին և ավարտվեց 2003-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |