Իրաքը վերջին 45 տարում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին 6 նոյեմբերի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Իրաքի ներկայացուցիչը վերջին 45 տարում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, որը կանցնի նոյեմբերի 26-ին Լաս Վեգասում: Մրցույթին կմասնակցի 27-ամյա Սառա Այդանը: Նա երկրորդ տեղն է գրավել Բաղդադում անցկացված գեղեցկության մրցույթում: Պարզվել է, որ հաղթողն ամուսնացած է, նրան որակազրկել են, իսկ ԱՄՆ մեկնելու իրավունք է ստացել Այդանը, գրում է Lenta.ru-ն SHAFAQ News-ի վրա հղումով: Վերջին անգամ Իրաքը մասնակցել է «Միսս Տիեզերքին» 1972-ին: Այն ժամանակ Պուերտո Ռիկոյում երկիրը ներկայացրել է Վայդան Սուլեյմանը: «Միսս Տիեզերքը» գեղեցկության ամենամյա մրցույթ է, որին մասնակցում են ազգային մրցույթներում հաղթողները: Մրցույթում հաղթող աղջկա հետ 1 տարով պայմանագիր է կնքվում, որից հետո նա շրջագայում է աշխարհով գովազդային նպատակներով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |