ԱՄՆ-ում կհրատարակվի հայկական խոհանոցին նվիրված «Լավաշ» գիրքը

ԱՄՆ-ում կհրատարակվի հայկական խոհանոցին նվիրված «Լավաշ» գիրքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությունը կտպագրի Հայաստանի և Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ և հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին և շեֆ խոհարար Արա Զադան ժամանել են Հայաստան։ Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձևերը։

Գրքի հեղինակներից լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան Երևանի Թումոյում, իսկ Արա Զադան խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։ Գրքի նկարահանման և ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու և նրանցից սովորելու են Թումոյի մի խումբ ուսանողներ:

Գիրքը կներկայացնի Հայաստանի և Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչև աղանդեր։ Հիմնական շեշտը կդրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշներից մեկն է, հայտնում է Թումոյի մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---