Սելֆիներից դիմահարդարումը հեռացնող Գաբրելյանովի հավելվածը զայրացրել է կանանց

Սելֆիներից դիմահարդարումը հեռացնող Գաբրելյանովի հավելվածը զայրացրել է կանանց

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Լife հոլդինգի ղեկավար Արամ Գաբերելյանովի որդի Աշոտ Գաբրեյլանովը հայտնվել է մեդիայի ուշադրության կենտրոնում իր ստեղծած MakeApp հավելվածի շուրջ ծագած աղմուկի արդյունքում։

Այն լուսանկարից «հեռացնում է» կնոջ դիմահարդարումը՝ բացահայտելով, թե ինչպիսին է նրա իրական դեմքն առանց կոսմետիկ միջոցների:

Հավելվածը խորը մտահոգություն է առաջացրել կանանց շրջանում: Որոշ կանայք վստահեցնում են, որ ֆիլտրը նրանց դեմքն ավելի տգեղ է ցույց տալիս, քան այն իրականում է:

Ինքը Գաբրելյանովը հայտարարել է Buzzfeed-ին, որ թողարկել է հավելվածն ամիսներ առաջ և չէր սպասում, որ մեդիան կսկսի ներկայացնել այն ստեղծողներին որպես կանանց վիրավորելու նպատակ ունեցող ծրագրավորողների խումբ։

Հավելվածն անվճար է միայն մինչև հինգ լուսանկարի համար. Դրանից հետո յուրքանչյուր լուսանկարի մշակումն արժե $0.99:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---