Նյու Յորքում մահացել է ջազի աստղերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը

Նյու Յորքում մահացել է ջազի աստղերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 98 տարեկանում մահացել է հայտնի երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը: Նա վախճանվել է նոյեմբերի 22-ին Մանհեթենի իր տանը:

Պրոդյուսերի մահվան լուրը հաստատել է նրա դուստրը, գրում է Associated Press-ը:

Ավագյանը որպես պրոդյուսեր գործակցել է կոմպոզիտորներ Դյուկ Էլինգթոնի, Դեյվ Բրուբեքի, երաժիշտներ Մայլզ Դևիսի, Սոննի Ռոլլինզի, Լուի Արմսթրոնգի և ջազի այլ աստղերի հետ:

1998-ին Ջորջ Ավագյանն այցելել է Հայաստան և մասնակցել է Երևանի առաջին միջազգային ջազ փառատոնին:

Ջորջ (Գևորգ ) Ավագյան ամերիկահայ պրոդյուսեր է, ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից է: Նա ծնվվել է 1919թ. մարտի 15-ին ՌԴ Արմավիր քաղաքում, 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1941 թվականին ավարտել է Յեյլի համալսարանը։ 1951-1958 թթ. եղել է «Ուորեն Բրադրզ» կինոընկերության երաժշտական ձայնագրումների բաժնի վարիչն ու տնօրենը։ Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք նորարարություններ։ Թողարկել է աշխարհում առաջին LP ձայնապնակները և Live ձայնագրությունը (Բեննի Գուդմեն)։

Columbia Records-ում ձայնագրել է Արմսթրոնգի, Բեննի Գուդմենի, Բիլլ Հեյլիի լավագույն ալբոմները։ 1939 թվականին Չիկագոյում թողարկել է իր ջազային մեղեդիների ձայնապնակը, իսկ Նյու Յորքում հիմնել և նախագահել է «Ավագյան Քո» ընկերությունը, որը մասնաճյուղեր ունի Փարիզում, Բրյուսելում և Թեհրանում:

1961-ին Ավագյանն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն ալբոմ» անվանակարգում։ 1962-ին կազմակերպել է Բենի Գուդմանի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ-ում։ 1997-ին նա «Գրեմմի» է ստացել Մայլզ Դևիսի ալբոմի համահեղինակության համար: Նրա անունը հավերժացվել է Ջազի փառքի պատի վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---