«Միր 24»-ը՝ Մխիթարյանի մոր մասին. «Հայկական հավաքականի մայրիկը»

«Միր 24»-ը՝ Մխիթարյանի մոր մասին. «Հայկական հավաքականի մայրիկը»

PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհի ֆուտբոլասերներին հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչպես տղան փոքր Հայաստանից դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ: «Միր 24» հեռուստաալիքը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, և ռեպորտաժ է նկարահանել Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Նրան հայկական հավաքականի մայրիկ են անվանում: 2017-ի ամռանը նա ճանաչվել է Տարվա հայուհի՝ հայրենական ֆուտբոլի զարգացման համար: Մարինա Թաշչյանի ամբողջ կյանքն ու աշխատանքն է կապված այդ մարզաձևի հետ: Հայտնի հարձակվողի այրին և հանրաճանաչ կիսապաշտպանի մայրիկը ղեկավարում է Սպորտի ֆեդերացիայի բաժիններից մեկը»,-պատմում է հեռուստաալիքը:

«Հենրիխը երկրորդ երեխան էր ընտանիքում: Դա մի շրջան էր, երբ ես կորցրեցի հորս, իսկ 3 ամիս անց ծնվեց Հենրիխը: Հորս մահից հետո ես շատ ճնշված էի, իսկ նա լրացրեց այդ պակասը: Նրան կոչել ենք հորս անունով»,-ասել է Մարինա Թաշչյանը:

Իսկ մի քանի տարի անց նոր հարված՝ մահացավ Մարինայի ամուսինը՝ հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը: Վերջին տարիներին նա խաղում էր ֆրանսիական «Վալանսում»: Նրա ծանր հիվանդության պատճառով ընտանիքը վերադարձավ Հայաստան: «Շատ ծանր էր միայնակ, երկու երեխայի հետ: Ես այնպիսի զգացողություն ունեի, որ կյանքը կանգ է առել ինձ համար»,-պատմել է նա:

«Երբ Հենրիխը 7 տարեկան դարձավ, Մարինան նրան մարզադպրոց տարավ: Այժմ պարապմունքի պայմանները շատ ավելի լավն են, քան այն ժամանակ: Բայց Հենրիխը շատ համառ է ու աշխատասեր: 14 տարեկանում նա մեկնեց բրազիլական ակումբ՝ կատարելագործվելու: Իսկ մի քանի տարի անց ուկրաինական «Շախտյորի» կազմում գերազանցեց երկրի ռեկորդը գոլերի քանակով: Իսկ մայրն ու քույրը միշտ կողքին են»,-ասվում է ռեպորտաժում:

«Կարծում եմ, ընտանիքն ամենակարևորն է սպորտում: Ես ճանաչում եմ Հենրիխին, հոր հետ էլ եմ մարզվել, և մորը գիտեմ: Նրա դեպքում այլ կերպ լինել ուղղակի չէր կարող, նա պետք է հասնել այդ բարձունքներին»,-ասել է մարզիչ Հայկ Կիրակոսյանը:

Այսօր Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի Սուպերգավաթակիր և Գերմանիայի Սուպերգավաթի կրկնակի հաղթող: Հայաստանում նա ճանաչված է որպես լավագույն ռմբարկու, և յուրաքանչյուր գոլը նվիրում է մորն ու քրոջը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---