Samsung-ը 12 րոպեում մարտկոցը լիցքավորող տեխնոլոգիա է մշակել

Samsung-ը 12 րոպեում մարտկոցը լիցքավորող տեխնոլոգիա է մշակել

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը 12 րոպեում մարտկոցըլիցքավորելու տեխնոլոգիա է մշակել: Հարավկորեական Yonhapnews գործակալությունը գրում է, որ ընկերության առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտի ստեղծած տեխնոլոգիան թույլ է տալիս ներկայումս գոյություն ունեցող մոդելներից 45%-ով ավելի հզոր մարտկոցներ արտադրել:

Տեխնոլոգիայի մեջ ներդրված կարբոնը թույլ է տալիս շուկայում տարածված սիլիկոնե միջուկով մարտկոցներից մոտ 140 անգամ ավելի արագ մատակարարել էլեկտրաէներգիան: Նոր մարտկոցներով հնարավոր կլինի լիցքավորել սարքավորումը 5 անգամ ավելի արագ՝ միևնույն ժամանակ պահպանելով դրա կայուն ջերմաստիճանը: Տեխնոլոգիան կարող է կիրառվել նաև էլեկտրական մեքենաների շարժիչների արտադրության մեջ:

Samsung ընկերությունը տեխնոլոգիայի վրա աշխատել է մոտ մեկ տարի: Նոր սերնդի մարտկոցների ստեղծման գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ 2016-ի հոկտեմբերին ընկերության արտադրած մարտկոցների բռնկման մի քանի աղմկահարույց դեպք էր գրանցվել: Ընկերությունը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է Galaxy Note 7-ի արտադրությունն ու վաճառքը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---