ՀՀ-ն՝ Ամանորին մոսկվացի զբոսաշրջիկների առավել նախընտրելի 5 ուղղությունից 4 դեկտեմբերի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀայաստաննԱմանորին մոսկվաբնակ զբոսաշրջիկների առավել նախընտրելի 5 ուղղության թվում է: Այդ են վկայում Տուտու.ռու ուղևորությունների վերլուծական ծառայության տվյալները, որի փորձագետները վերլուծել են 2017-ին Մոսկվայից հաճախորդների թռիչքներն ու զբոսաշրջային փաթեթների վաճառքները: Մոսկվայից ավիաճամփորդների թվում նախընտրելի երկրների 5-յակը եզրափակում է Հայաստանը՝ Ամանորի օրերի համար դեպի ՀՀ վաճառվել է տոմսերի 4,7%-ը: Տոմսի արժեքը հետադարձով 16.383 ռուբլի է` մոտ 131.000 դրամ: Ցանկը գլխավորում է Մոլդովան, որին բաժին է ընկնում դեպի արտերկիր վաճառված տոմսերի 11,3%-ը, իսկ տոմսի արժեքը 13.900 ռուբլի է՝ մոտ 111.000 դրամ: Վրաստանը երկրորդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա համեմատ 2 կետով բարելավելով դիրքը, դեպի այդ երկիր վաճառվել է տոմսերի 6,7%-ը, իսկ տոմսի միջին արժեքը 25.800 ռուբլի (մոտ 206.000 դրամ) է: Երրորդ տեղում Գերմանիան է՝ 6,7%-ով, և 24.400 ռուբլի (մոտ 195.000 դրամ) տոմսի արժեքով: 4-րդը Չեխիան է 4,9%-ով, տոմսի արժեքը 27.278 ռուբլի է (218.224 դրամ): Սակայն, սա չի վերաբերում կազմակերպված զբոսաշրջիկներին, որոնց նախապատվություններն այլ են՝ ՌԴ, Վիետնամ, Կուբա, Թաիլանդ, Չեխիա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |