Samsung-ի «խելացի» հագուստը կլիցքավորի գաջեթները

Samsung-ի «խելացի» հագուստը կլիցքավորի գաջեթները

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը «խելացի» հագուստ է պատենտավորել, որը կարող է լիցքավորել ժամանակակից օգտատերերի բազմաթիվ գաջեթները:

Նորույթի պաշտոնական շնորհանդեսը կարող է տեղի ունենալ CES 2018 ցուցահանդեսում, որը կանցնի հունվարի 9-12-ը Լաս Վեգասում, գրում է Ferra.ru-ն հոլիվուդյան LetsGoDigital ռեսուրսի վրա հղումով:

Պատենտում նկարագրված է վերնաշապիկը (կամ բաճկոնը, պիջակը), որը կարող է էներգիա արտադրել և կուտակել: Մարտկոցը ինետգրված է հագուստի թիկունքի մասում, էներգիա արտադրելու համար օգտագործվում են օգտատերի շարժման վերափոխիչներ: Նախատեսված են նաև շարժման տվիչներ և պրոցեսորներ:

Կուտակված էներգիայի միջոցով հնարավոր կլինի լիցքավորել ինչպես «խելացի» հագուստի մեջ տեղադրված տվիչներն ու սենսորները, այնպես էլ արտաքին գաջեթները: Օրինակ, անլար միջոցով հնարավոր կլինի սմարթֆոնը լիցքավորել՝ այն ուղղակի գրպանը դնելով:

Դեռ հայտնի չէ, թե հատկապես երբ այդ մշակումը կհայտնվի վաճառքում: 2015-ին ընկերությունն արդեն ցուցարդել էր HumanFit բրենդը՝ «թևքերի» մեջ մի շարք անլար հնարքներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---