Հետազոտություն. Հարուստների դրական էմոցիաներն ավելի եսակենտրոն են, քան աղքատներինը19 դեկտեմբերի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Շատ վաստակող մարդիկ դրական զգացմունքներ են ունենում՝ հենց իրենց անձի հետ կապված: Իսկ ով ավելի քիչ է վաստակում, ուրախանում է հարաբերություններով և այլոց հետ շփվելու հնարավորությամբ: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ հոգեբանների ասոցիացիայի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Emotion ամսագրում: Էքսպերիմենտից առաջ հեղինակներին հետաքրքրել է, թե իրոք հարստությունն ազդում է երջանկության, ոչ թե դրա առանձին բաղադրիչների վրա: Գիտնականները 1519 մարդ են հարցման ենթարկել՝ հարցնելով վաստակի չափի և հակվածությանը զվարճանքներին, կարեկցանքին, գոհունակությանը, ոգեշնչմանը, սիրուն և հպարտությանը: Համարվում է, որ հենց այս զգացմունքներն են երջանկության բաղադրիչները, գրում է Republic-ը: Սոցիալ-տնտեսական հատվածի վերին շեմում գտնվողներն ասել են, թե մեծապես հակված են սեփական անձի հետ կապված զգացողություններին, առաջին հերթին դա գոհունակությունն է և հպարտությունը: Իսկ նրանք, ովքեր սոցիալ-տնտեսական առումով ստորին օղակներում են, խոստովանել են, որ էմոցիաներ են ունենում այլ մարդկանց հետ կապված: Ցածր եկամուտով մարդիկ բարձր են գնահատում շրջապատող աշխարհի գեղեցկությունը: «Այս արդյունքները վկայում են, որ ունեցվածքը կապված չէ երջանկության հետ»,-ասել է հեղինակներից մեկը՝ դոկտոր Փոլ Փիֆը: Նա հավելել է, որ հարուստները վայելում են իրենց կարգավիճակն ու անձնական նվաճումները, իսկ փոքր եկամուտով մարդիկ ավելի շատ են երջանկություն գտնում հարաբերություններում կամ մերձավորների մասին հոգ տանելու մեջ: Փիֆը կարծում է, որ տարբերությունները կարող են կապված լինել բարձր եկամւոտով մարդկանց անկախության և ինքնաբավության ձգտման հետ: Իսկ ում եկամուտն ավելի փոքր է, աշխատում են կապեր ստեղծել այլ մարդկանց հետ՝ հետո նրանց աջակցությունը ստանալու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |