Աշոտյան. Վտանգավոր կլինի, եթե Ալիևին թույլ տան ԼՂ խնդիրը որպես կրոնական ներկայացնել20 դեկտեմբերի 2017 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն: Այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում։ «Պատկերացրեք, թե որքան վտանգավոր կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտությունը դառնար կրոնական հակամարտություն՝ հաշվի առնելով ահաբեկչական Իսլամական պետության վերելքը: Պետք է կանխել նման թյուրըմբռնումը: Շատ վտանգավոր կլիներ, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Իլհամ Ալիևին և թույլ տա այս հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն», - նկատել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Աշոտյանն ընդգծել է, որ Արցախում ապրում են հազարավոր մարդիկ, որոնք պետք է վայելեն ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքները, մասնավորապես, մշակութային, կրթական, բնապահպանական և այլ ծրագրերի մեջ ներգրավման անհրաժեշտությունը։ «Այս ստատուս քվոն Արցախի ժողովրդին թույլ չի տալիս մասնակցել, օրինակ ԵՄ ֆինանսավորած ծրագրերին: Արցախի երիտասարդությունը իրավունք չունի օգտվել «Էրասմուս+» ծրագրից», - ընդգծել է նա։ Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանն ունեցած ելույթում ասել էր, որ Արևելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են՝ Արցախիհարցը նման չէ ոչ մեկին: Նա հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խնդրի կարգավորումը հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |