«Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Լիոն և Քյոլն

«Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Լիոն և Քյոլն

PanARMENIAN.Net - 2018 թվականից «Արմենիա» ավիաընկերությունը սկսկելու է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Դեկտեմբերի 27-ից Turkmenistan Airlines ավիաընկերությունը մեկնարկելու է Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթները:

Սերգեյ Ավետիսյանը նաև նշել է, որ 2018թ-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի նոր մասնագիտացված ծառայություն, որի նպատակը սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին օժանդակելն է: Հատուկ ուսուցում անցած ծառայության աշխատակիցներն ամբողջական օժանդակություն կցուցաբերեն համապատասխան ուղևորներին:

Նա հավելել է նաև, որ 2017-ի դեկտեմբերի 25-ի տվյալներով ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 2 495 500 մարդ։

Ավետիսյանը նշել է նաև, որ տարվա ընթացքում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հստակեցվել են փոքր ավիացիայի տարատեսակները և փոքր ավիացիայում օգտագործվող որոշ օդանավերի կարգավորման առանձնահատկությունները, ներքին չվերթների խրախուսման նպատակով պարզեցվել են ներքին օդանավակայանների սերտիֆիկացման ընթացակարգերը, հստակեցվել են օդանավ շահագործող կազմակերպությունների մասնակիցների մասնակցության վերաբերյալ որոշիչ առանձնահատկությունները, Գլխավոր վարչության կողմից տրամադրվող թույլտվությունների, վկայականների, սերտիֆիկատների գործողության կասեցման հիմքերը և այլն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---