Մանկական մահացությունը կիսով չափ պակասել է

Մանկական մահացությունը կիսով չափ պակասել է

PanARMENIAN.Net - 10 տարում Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը կիսով չափ նվազել է` 2016 թվականին կազմելով 8.8 պրոմիլե։

Հայաստանի ժողովրդագրական, առողջապահական 2015-2016թթ. հետազոտության տվյալներով՝ վաղ հասակի (0-5 տարեկան) երեխաների թերաճության ցուցանիշը կրճատվել է գրեթե 2 անգամ` դառնալով 9%, իսկ մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է 10%-ով:

ՀՀ կառավարության կողմից հաստատված «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարության», «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի» և «Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի» համատեքստում իրականացված հիմնական միջոցառումներն ուղղված են նորածնային ծառայությունների հզորացմանը, առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացմանը, բժիշկների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև երեխաների սնուցման բարելավման հարցերով հանրային իրազեկմանը։

Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող ավելի քան 450 բուժաշխատող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստվել է տնային այցերի ընթացքում երեխայի հուզահոգեբանական զարգացման և խնամքի վերաբերյալ ծնողներին խորհրդատվության տրամադրման և ընտանիք-բուժաշխատող կապի ամրապնդման հարցերով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---