Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գտնվում տնային կալանքի տակ 1 մարտի 2008 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գտնվում տնային կալանքի տակ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց պաշտպանությունը կառավարվում է Սահամանդրությամբ: «Եթե պաշտոնատար անձի կյանքը, ով գտնվում է պաշտոնին, կամ պաշտոնաթող է, վտանգված է, ապա նրան պաշտպանում է ՀՀ պետական պահպանության ծառայությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրել են Ազատության հրապարակից հենց այդ պատճառով: Ներկա դրությամբ, նա կարող է լքել իր նստավայրը, սակայն մինչ այդ նա պետք է գրավոր հաստատի, որ հրաժարվում է պաշտպանությունից, որը նրան հասնում է ըստ օրենքի: Նրան այդ տարբերակն է առաջարկվել, սակայն նա հրաժարվել է»,- ասել է Օսկանյանը:Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի միակ ցանկությունն է իրավիճակը քաղաքական հուն փոխադրել: «Ստեղծված լարվածության գլխավոր պատճառը համագործակցությունից Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարվելն է: Սակայն իշխանություններն այլեւս մտադիր չեն հանդուրժել անկառավարելի ամբոխը: Վերջիվերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքված կողմնակիցները մեր ժողովուրդն է, ովքեր դժգոհ են իշխանություններից, ընտրությունների արդյունքներից եւ ցանկանում են փոխել իրադրությունը տարածաշրջանում: Սակայն դրա համար, կրկնում եմ, կան քաղաքական միջոցներ, որոնք միակ ընդունելի տարբերակն է»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում արտակարգ դրություն հայտարարել, սակայն ստիպված է դա անել երկրում եւ մայրաքաղաքում խաղաղություն ապահովելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |