Վատ եղանակի պատճառով ՀՀ-ում չվերթներ են հետաձգվել

Վատ եղանակի պատճառով ՀՀ-ում չվերթներ են հետաձգվել

PanARMENIAN.Net - Եղանակային անբարենպաստ պայմանների հետևաքով հետաձգվել են դեպի ՀՀ և ՀՀ-ից մի շարք ուղղություններով չվերթներ:

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ հետաձգվել են Կիևից, Մոսկվայից, Վորոնեժից, Դուբայից և Թեհրանից դեպի Երևան մի շարք թռիչքներ:

Հայաստանից հետաձգվել են դեպի Մոսկվա և Դուբայ մի շարք չվերթներ:

Վերջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Վիեննայից ժամը 04:27-ին, իսկ Հայաստանից վերջին չվերթը գրանցվել է ժամը 03:51-ին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---