Հայաստանի իշխանությունները մտադիր չեն պարետային ժամ հայտարարել Երեւանում 2 մարտի 2008 - 01:50 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար պարետային ժամը կարող է շատ խնդիրներ առաջացնել բնակիչների համար, Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հենց այդ պատճառով, նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները որոշել են սահմանափակվել այն կետերով, որոնք ներկայացված են արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում: «Մենք ձգտել ենք նվազագույն անհանգստություններ պատճառել Երեւանի բնակիչներին»,- նշել է նա: Պատասխանելով իշխանությունների հետագա գործողությունների մասին հարցին, հանրահավաքների շարունակության դեպքում` Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Մեզ հիմա արդեն այնքան հանրահավաքները չեն, որ անհանգստացնում են: Բողոքի ցույցերի ընդհանուր զանգվածից առանձնանում են խմբեր, որոնք սկսել են թալանով զբաղվել: Դա հոյակապ ցուցադրում է` ինչ կոնտինգենտ էր հավաքվում այդ բողոքի ցույցերին: Իհարկե, ցուցարարների շարքում կան մարդիկ, ովքեր մասնակցում են գաղփարական նկատառումներից ելնելով: Սակայն, կան մարդիկ, ովքեր իրենց սեփական շահերն են հետապնդում»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |