ՎիվաՍել-ՄՏՍ. 2018-ի սկզբին սոցցանցերում ուղիղ հեռարձակումները շատ պահանջված էին

ՎիվաՍել-ՄՏՍ. 2018-ի սկզբին սոցցանցերում ուղիղ հեռարձակումները շատ պահանջված էին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին և 2018-ի հունվարի 1-ին բջջային ցանցի սպասարկած ինտերնետ թրաֆիկի, կարճ հաղորդագրությունների ու զանգերի վիճակագրությունը:

Ամանորի նախաշեմին` 2017թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2018թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է գրեթե կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինտերնետ թրաֆիկի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է սոցցանցերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ինտենսիվ շփումներով, ինչպես նաև՝ OTT հավելվածների (Facebook Messenger, WhatsApp, Viber, Zangi և այլն) օգտագործման աճով: Այդ հավելվածների միջոցով իրականացված տեսազանգերի քանակը մոտ 3 անգամ ավելին է, քան նույն ժամանակահատվածում՝ մեկ տարի առաջ: 2018-ի տարեսկզբին աննախադեպ մասսայականություն են վայելել սոցիալական ցանցերում իրականացվող ուղիղ հեռարձակումները: Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած թրաֆիկի ծավալը մոտ 6 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Ինտերնետ թրաֆիկի աճին նաև նպաստել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես ամանորյա անակնկալ՝ Viva սակագնային պլանների բաժանորդներին՝ իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները մեգաբայթեր դարձնելու հնարավորության ընձեռումը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Նախորդ տարվա համեմատ մոտ 9%-ով աճել է նաև բջջային սարքերի միջոցով տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը:

Ամանորի նախաշեմին` 2017թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3.686.864 կարճ հաղորդագրություն, իսկ 2018 թ. հունվարի 1-ին` 3.469.142: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21.720.272, իսկ 2018-ի հունվարի 1-ին ևս 20.620.881 զանգ:

Ընդհանուր առմամբ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին և 2018թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7.156.006 կարճ հաղորդագրություն, գրանցելով մոտ 30% աճ նախորդ տարվա համեմատ և 42.341.153 զանգ, կամ մոտ 4% աճ նախորդ տարվա համեմատ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---