18-ամյա Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի 2018-ի չեմպիոն22 հունվարի 2018 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը դարձել է Հայաստանի շախմատի 2018 թվականի չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայաստանի չեմպիոնի տիտղոսը որոշվել է Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում: Մարտիրոսյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար է եղել ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի հավաքականի ուղեգիր: 6,5 միավոր վաստակած Հովհաննիսյանն արժանացել է արծաթե պարգևի: Տուրի մյուս պարտիաներում Արման Փաշիկյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Լ. Պետրոսյանի հետ և նվաճել բրոնզե մեդալ: Զավեն Անդրիասյանը հաշտություն է կնքել Տիգրան Հարությունյանի հետ: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև Կարեն Գրիգորյան-Հովհաննես Գաբուզյան պարտիայում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |